Рубрика: Այլ

Հաշվետվություն

31589812_548891608828723_2541196720134422528_n

Հայոց Լեզու

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Առաջադրանքներ Читать далее «Հաշվետվություն»

Реклама
Рубрика: Անգլերեն

Red Murphy

Homework-rant

UNIT 19

For Sice Ago

19.1 Write for or since

1.Jill has been in Ireland since Monday.
2.Jill has been in Ireland for three days.
3.My aunt has lived in Asutralia for 15 years.
4.Margaret is in her office. She has been there since 7 o’clock.
5.India has been an independet country since 1947.
6.The bus is late.We’ve been waiting for 20 minutes.
7.Nobody lives in those house. Theye have been epty for many years.
8.Mike has been ill for a long time. He has been in hospital since October. Читать далее «Red Murphy»

Рубрика: Սոցիոլոգիա

Այն ամենն ինչ տվեց Սոցիոլոգիան^^

download.png

Հե՜յ բարև, դու ինձ ճանաչու՞մ ես: Եթե չգիտես ասեմ, որ ես այս տարի 2-րդ կուրսն եմ ավարտում: Այս տարի ես ունեյի նոր առարկաներ, որոնցից մեկը հենց սոցիոլոգիան էր: Читать далее «Այն ամենն ինչ տվեց Սոցիոլոգիան^^»

Рубрика: Սոցիոլոգիա

Նոր երթուղայինները․օնլայն հարցման թերթիկ

voteLogo

Հարգելի հարցվող, այս հարցումը կազմակերպել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողները: Այս հարցման նպատակն է իմանալ քաղաքացիների կարծիքը հին երթուղայինները նորով փոխարինելու մասին։

Հարցաթերթը լրացնելուց հետո սեղմեք վերջին կապույտ կոճակը (Submit, Готово, Ուղարկել)
Հարցաթերթիկը անանուն է:
Կանխավ շնորհակալ ենք հարցմանը մասնակցելու համար:
Հարցաթերթիկը այստեղ
Рубрика: Ճամփորդություններ

Կանչում էին լեռները

31283458_1670768816371684_4016273155994681344_n

Երեկ՝ ապրիլի 24-ին, մենք մի խումբ ուսանողներով երկու ուսուցիչների հետ որոշեցինք տարբերվել հազարավոր մարդկանցից և Ծիծեռնակաբերդի փոխարեն գնալ այնտեղ, ուր կանչում են սարերը, ձորերն ու քարերը։ Փորձեցինք ավելի մոտ գտնվել բնությանը, ավելի առատ շնչել այն օդը, որը պատմում է մեզ հենց 1915 թվականի դեպքերի մասին, քանզի կարծում եմ, որ երբ հայրենի բնության գրկում ես, հայրենիքիդ անցյալը, ներկան ևնույնիսկ ապագան ափիդ մեջ ես զգում։
Դե ինչ, հիմա մի փոքր պատմեմ մեր ճամփորդության մասին։
Մեր ճամփորդական ուղղությունը Արագածոտնի մարզն էր։ Նախ այցելեցինք Օհանավան գյուղ և Օհանավանքի վանական համալիր։ Մեզ դիմավորեցին տեղի բնակիչները և մեր կողմից կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ ստանալուց հետո հյուրասիրեցին սուջուխ, չիր և նման համեղ բաներ, որ իրենց ձեռքով էին պատրաստել, նաև պատմեցին եկեղեցու մասին, իսկ մենք պատմեցինք նրանց մեր քոլեջի մասին։31225149_1670774169704482_3671962292347469824_n.jpg

Շտապում եմ նշել, որ եկեղեցին գտնվում է Քասախ ձորի պռնկին։ Բավական էր կագնել ձորի եզրին, և քո առաջ բացվում էր մի հրաշալի տեսարան, որը բառերով նկարագրելն անհնար է, այդ իսկ պատճառով ահա նկարներ՝ պատկերացում կազմելու համար։
31790944_548891532162064_4355828563132284928_n

Եթե դուք դեռ չեք եղել այստեղ, ուրեմն շտապեք ։)

31589812_548891608828723_2541196720134422528_n

Այստեղ մենք նկարվեցինք, խաղացինք, նախաճաշեցինք, մի խոսքով հավես ժամանակ անցկացրինք ։)

Մենք եղանք նաև Կարբիում և այցելեցինք Մուղնու Սուրբ Գևորգ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, ի դեպ վերջինս 14-րդ դարի բազիլիկ ոճի եկեղեցի է, այնտեղ մենք հանդես եկանք աստվածաշնչյան ընթերցումներով։ Նշեմ, որ մենք պայմանավորվածություն ունեինք այցելելու Կարբիի միջնակարգ դպրոց, սակայն դպրոցի դռները փակ գտանք։ Պարզեցինք, որ նախորդ օրը գյուղում հանրապետականների և ընդդիմադիրների միջև վեճ էր ծագել, որի արդյունքում դպրոցի հանրապետական տնօրենը հարկ էր համարել մեզ հետ հանդիպումը չեղարկել։

Հետո մենք գնացինք Ուշի և տեսանք Սուրբ Սարգիս վանական համալիրի ավերակները։ Այն, ինչ մենք տեսանք, ուղղակի աննկարագրելի էր։ Ուրիշ զգացողություն էր, ուրիշ ապրումներ էին։ Անչափ տպավորված էի։ Զգում էի Հայաստանիս շունչը, նախնիներիս շունչը, զգում էի ինքս ինձ, իմ պատմությունը։

31265530_1670771926371373_6573725322322116608_n-1.jpg

31870917_548891682162049_2992903000499945472_n

Դե ինչ, այսքանը երեկվա մասին։