Рубрика: Ճամփորդություններ

Նախ ճամփորդություն, ապա` արձակուրդ

IMG-20181225-WA0006

Շուտով ամանոր է, ձմեռային արձակուրդներ մի ժամանակաշրջան, որի ընթացքում հասցնում ենք միմյանց մի լա՜վ կարոտել։ Հենց դրա համար էլ, որպես հրաժեշտի օր դեկտեմբերի 25ին քոլեջի մեծ թվով ուսանողներով ուղևորվեցինք դեպի Ծաղկաձոր։ Իսկապես շատ էինք ՝ 2 մեքենայով գնացինք։ Չգիտեմ, թե մյուս մեքենայում ճանապարհն ինչպես է անցել, բայց այ մեզ մոտ։ Ը՜մ նկարագրելու չի դա։ Երգել ենք, պարել, ասել-խոսել ու ծիծաղել։ Բա ուտելը՞ ։/  Է՛լ պեչենի, է՛լ մարինադ, է՛լ մանդարին։ Բայց գիտե՞ք կարևորը որն էր. հաճելի մթնոլորտը ՝ կենսուրախ ու մտերիմ մարդիկ։ Դե մոտ մեկ ու կես ժամվա ճանապարհ էր։ Ծաղկաձորում ձյուն էր, քամի ու ցուրտ։ Բայց դե ո՞վ էր դրան ուշադրություն դարձնում, էրեխեքը ձնագնդիկ էին խաղում, ուրախ-զվարթ շրջում Ծաղկաձորի հրապարակում: Читать далее «Նախ ճամփորդություն, ապա` արձակուրդ»

Рубрика: Ճամփորդություններ

Ծաղկաձոր

Oq5MMir7XPJmIcEyKQzm7OrZBY

Համաձայն լեգենդի` Պահլավունի տոհմի իշխանազուն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազուն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

Рубрика: Ճամփորդություններ

Գուզեմ ըսեմ օր…

Հոկտեմբերի 26-ին քոլեջի մի խումբ ուսանողներով, երկու ուսուցչուհիների հետ գնացքով այցելեցինք Գյումրի: Նախ ուզում եմ նշել, որ սա իմ կյանքի ամենատպավորիչ ճամփորդությունն էր: Խոստովանում եմ. եղանակը մեր կողմից չէր, սակայն նույնիսկ դա մեզ չխանգարեց ունենալ հրաշալի օր:

եռեռեռ Читать далее «Գուզեմ ըսեմ օր…»

Рубрика: Ճամփորդություններ

Կանչում էին լեռները

31283458_1670768816371684_4016273155994681344_n

Երեկ՝ ապրիլի 24-ին, մենք մի խումբ ուսանողներով երկու ուսուցիչների հետ որոշեցինք տարբերվել հազարավոր մարդկանցից և Ծիծեռնակաբերդի փոխարեն գնալ այնտեղ, ուր կանչում են սարերը, ձորերն ու քարերը։ Փորձեցինք ավելի մոտ գտնվել բնությանը, ավելի առատ շնչել այն օդը, որը պատմում է մեզ հենց 1915 թվականի դեպքերի մասին, քանզի կարծում եմ, որ երբ հայրենի բնության գրկում ես, հայրենիքիդ անցյալը, ներկան և նույնիսկ ապագան ափիդ մեջ ես զգում։

Читать далее «Կանչում էին լեռները»

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Թանգարան

Folk_Arts_Center.jpg

Հե՜յ ինչ լավ օր էր չէ՞ այսօր: Արևոտ, պայծառ: Տունը նստելու օր չէր :/ Դե՜ մեր մեջ ասած քոլեջում նստելու օր էլ չէր 🙂 Դրա համար էլ որոշեցինք այցելել Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան: Այն հեռու չի, Աբովյանի Պուրակում: Եթե դու էլ ցանկացար գնալ այնտեղ, ուրեմն չկարդաս շարունակությունը, քանզի պատմելու եմ, թե ինչ կար-չկար այնտեղ, եթե գնալու ես՝ ավելի լավ է գնա և ինքդ քո աչքով կտեսնես ամեն ինչ: Իսկ այ եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանա գնալ, ապա արի ես քեզ համառոտ կներկայացնեմ, թե ի՜նչ լավ թանգարան էր:  Читать далее «Դեպի Թանգարան»

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Գյումրի․ Ձիթողցոնց տուն

slug-55207.jpg

Գյումրին այն քաղաքն է, որը հարուստ է ճարտարապետական ոճերի և հնարքների բազմազանությամբ: Այն հայկական հազվադեպ քաղաքներից է, որը դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետական ոգին: Սև և կարմիր տուֆից կառուցված շինությունները, վերջիններիս քանդակված ճակատները, հին փայտյա դռները և ձևավոր ջրհորդանները ձեր ճանապարհորդությունը կդարձնեն աննկարագրելի և անմոռանալի։ Читать далее «Դեպի Գյումրի․ Ձիթողցոնց տուն»

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արզական

img_4885

Երեկ՝ այսինքն 25.09.2016-ին մենք ճամփորդեցինք դեպի Արզական:Իրականում մենք Մեղրաձոր պետք է գնաինք, սակայն ինչ-ինչ պատճառներով ճանապարհը փակ էր և մենք գնացինք Արզական, եղանք նաև Թեղենիքում, Արգելում և այլն: Читать далее «Ճամփորդություն դեպի Արզական»