Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արզական

img_4885

Երեկ՝ այսինքն 25.09.2016-ին մենք ճամփորդեցինք դեպի Արզական:Իրականում մենք Մեղրաձոր պետք է գնաինք, սակայն ինչ-ինչ պատճառներով ճանապարհը փակ էր և մենք գնացինք Արզական, եղանք նաև Թեղենիքում, Արգելում և այլն:

Շարժվեցինք առավոտյան ժամը 9:00-ին հետևյալ նկարի մեքենայով 🙂

img_4908

16 աշակերտ էինք  և 5 ուսուցիչ:Իսկ ո՞վ չգիտի, որ դպրոցական ճանփորդություններում ամենահավես պահը ճանապարհն է՝ ավտոբուսի մեջ:Մեր մոտ նույնպես շատ հաճելի էր այդ ընթացքը՝ մեկը երգում էր, մեկը պարում, մեկը ծիծաղում, մեկը կատակում, մեկը քնած էր, մեկը ուտում էր, մեկը հյուրասիրում, մեկն երգ էր լսում, մեկն էլ պատուհանից լուռ հետևում էր ճանապարհին, շատերն էլ գրկել էին իրար, որ չմրսեին, քանզի շատ ցուրտ ու անձրևոտ օր էր:

Իսկ ահա մեր լուսանկարիչների շնորհիվ էլ մենք ունենք այս հրաշք նկարները.

img_4808

img_4827img_4814

Ինձ էլ էին թաքուն չխկցրել 🙂 ↓↓↓

img_4811

Տեղ հասանք մոտավոր մեկ ժամ ու կեսից, իջնելու ժամանակն էր: Օ՜ ինչ ցուրտ է, ի՜նչ ուժեղ անձրև է, ի՜նչ ուժգին քամի է: «Մրսու՜մ եմ, ոտս սոտ է տալիս էս ցեխերի վրա, ակնոցներս թրջվել են, ոտերս սախ ջուր էղավ, մազերս սախ փչացավ» ահա այն մի քանի արտահայտությունները, որ լսվեցին առաջին մի քանի րոպեներին:Ինչ մեղքս թաքցնեմ ես այս ամենին չդիմացա և մի քանիսի հետ հետ վերադարձա ավտոբուս:Չորս հոգով էինք ավտոբուսի մեջ, հաց կերանք, նկարվեցինք, շբվեցինք, հարևանների պոպոքի ծառերից գոություն արեցինք:)  և այլն:Մյուսները հետ եկան թրջված, ցեխոտված, սակայն ժպիտով, ծիծաղով ու շատ տպավորված:Հարցնում եք թե ինչու՞…Ահա թե ինչու ↓↓↓

img_4885IMG_4848.JPG14469450_1798233357056220_9055286166739518003_n

Սիրու՜ն է մեր բնությունը այնպես չէ՞: Հետդարձի ճանապարհին մի քանի տեղեր էլ կանգնեցինք, հիմնականում եկեղեցիներ:Հիմնականում հետդարձի ճանապարհին բոլորը լուռ և խախանդ են լինում, քանզի հոգնած են լինում, սակայն մեր մոտ այլ էր:Էներգիան 100 էր տրամադրության հետ մեկտեղ, կարճ ասած մեր օրը հագեցած էր և հաճելի:Շնորհակալություն լավ օրվա համար 🙂

 

Автор:

Ես Մարիամ Տեր-Գալստանյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում:

Оставьте комментарий