Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Գյումրի․ Ձիթողցոնց տուն

slug-55207.jpg

Գյումրին այն քաղաքն է, որը հարուստ է ճարտարապետական ոճերի և հնարքների բազմազանությամբ: Այն հայկական հազվադեպ քաղաքներից է, որը դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետական ոգին: Սև և կարմիր տուֆից կառուցված շինությունները, վերջիններիս քանդակված ճակատները, հին փայտյա դռները և ձևավոր ջրհորդանները ձեր ճանապարհորդությունը կդարձնեն աննկարագրելի և անմոռանալի։
1.JPG
Վերևի նկարում  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանն է, որը նաև կոչվում է Ձիթողցոնց տուն։  Շինությունը գտնվում է կենտրոնական հրապարակից ոչ հեռու, Հաղթանակի պողոտայում, Սերգեյ Մերկուրովի թանգարանի, այժմ նաև նորակառույց Սբ. Խաչ կաթոլիկների եկեղեցու հարևանությամբ։

vyowmri-2015_115
 Այն կառուցվել է 1872 թվականին, այն բանից հետո, երբ չորս եղբայրներ Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթում են Գյումրի: Իրենց բազմանդամ ընտանիքի համար նրանք մեծ առանձնատուն են կառուցում, որը դառնում է նաև ժամանակի հայտնի շահութաբեր տներից մեկը: 

2014_Prowincja_Szirak,_Giumri,_Dawny_budynek_mieszkalny_rodziny_Dzitoghtsian_(02).jpg

  Տունն ունեցել է շատ սենյակներ ու մեծ բակ, որոնք այժմ թանգարանի ցուցասրահներն են: Այն կառուցված է սև ու կարմիր տուֆով, ունի շեշտված սպիտակ կարեր, ինչն էլ տեղացիներն անվանում են ղայթան դարզ: Շինությունն ունի կիսաշրջանաձև կամարակապ պատուհաններ:

Որպես թանգարան շահութաբեր տունը հանրության առաջ իր դռները բացել է 1984 թվականից:
 museumUrbanlife3.jpgԹանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի  60 ական թվականներից մինչև 20-րդ դարի 20 ական թվականներն ընկած  ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը
առավել տարածում գտած արհեստներըհասարակական կենցաղն ուհոգևոր մշակույթը։ Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալտնտեսականհասարակականքաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ.մինչև 20-րդ դարի 20-ական թթընկած ժամանակահատվածը։
MuseumIsahakyan4.jpg

Այս թանգարանն ասես Գյումրու այցեքարտը լինի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իր հին շնչով ու գեղեցկությամբ այն գրավում է հազարավորների ուշադրությունը: Այս շենքը, ինչպես նաև Գյումրիում պահպանված մի քանի այլ շինություններ ու փողոցներ առավելագույնս տալիս են հին Ալեքսանդրապոլի նկարագիրը` նեղ փողոցներ, աղյուսե տներ, ավելի ուշ նաև սև ու կարմիր տուֆ…Սա է հին գյումրին, որի մի մասնիկն ապրում է մինչև օրս:
Դե ինչ չմոռանաս այցելել 🙂

Автор:

Ես Մարիամ Տեր-Գալստանյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում:

Оставьте комментарий