Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Թանգարան

Folk_Arts_Center.jpg

Հե՜յ ինչ լավ օր էր չէ՞ այսօր: Արևոտ, պայծառ: Տունը նստելու օր չէր :/ Դե՜ մեր մեջ ասած քոլեջում նստելու օր էլ չէր 🙂 Դրա համար էլ որոշեցինք այցելել Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան: Այն հեռու չի, Աբովյանի Պուրակում: Եթե դու էլ ցանկացար գնալ այնտեղ, ուրեմն չկարդաս շարունակությունը, քանզի պատմելու եմ, թե ինչ կար-չկար այնտեղ, եթե գնալու ես՝ ավելի լավ է գնա և ինքդ քո աչքով կտեսնես ամեն ինչ: Իսկ այ եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանա գնալ, ապա արի ես քեզ համառոտ կներկայացնեմ, թե ի՜նչ լավ թանգարան էր: 

Գնացինք մոտ  12 հոգով, երկու ուսուցիչների հետ: Ա՜յ թե ոչ երանի այն ուսանողներին, ոչ չմիացան մեզ 🙂 Գնացինք երթուղային ավտոբուսով: Ճանապարհը ընկերների հետ միշտ էլ հաճելի և ուրախ է :
29693544_532159983835219_746788384_o.jpg

Տեսնու՞մ եք այս պապիկին: Հենց նա էլ մեզ համար բացահայտեց ամեն մի իրի նշանակությունը, պատմությունը: Շա՜տ լավ մարդ էր, որ մեզ դիմացավ, քանզի անդադ լսում էր հարցեր. «Իսկ սա՞ ինչ է,» «իսկ էս մեկը» «բա սա» ու բոլորի համբերատարությամբ ու սիրով պատասխանում:
Իսկ հիմա ուզում եմ ցույց տալ ամենահետաքրքիր ու հավես բաները, որ տեսա:

29694008_532160027168548_864711152_o

Տեսեք ինչ սիրուն գդալներ են: Սրանք Դեկորատիվ բնույթ են կրել և մարդիկ կախել են իրենց պատերին զուտ, որպես պատերը զարդարող առարկա: Իսկապես, որ գեղեցիկ են, այնպես չէ՞: Ահա ևս մեկ նման օրինակ, բայց այս անգամ ավելի մեծ չափեր ունեն:

29693274_532159940501890_1617138173_o

Մեծ ասեցի հիշեցի: Մեծը սրանք են, այս կարասները, ինչ սիրուն են չէ՞:

29693543_532159893835228_206152712_o.jpg

Այքան մեծ են, որ ընկերներից մեկը կատակեց ասելով. «Եկ քեզ մեջը մտցնենք Մար» : Իրականում կտեղավորվեի, չէ՞ որ ես ի տարբերություն կարասների փոքր-մոքր եմ: Տե՛ս.29829897_532159877168563_1052746578_o

Իսկ սրանք դեկորատիվ ափսեներ և կուժեր են:

Իսկ հիմա անցնենք իմ ամենասիրելի հատվածին. զարդեր: Օհ Աստված իմ նայում էի ու մտածում այնքա՜ն գեղեցիկ են, որ ժամանակը չի կարողացրել ազդել նրանց շքեղության վրա: Ես դրանք հիմա էլ հաճույքով կկրեի: Հիացեք

29830969_532159903835227_524324655_o.jpg

29693970_532159910501893_659489386_o

29746701_532159907168560_430773590_o.jpg29748785_532160003835217_1227874880_o.jpg

29829885_532159937168557_1253887241_o.jpg

 

Автор:

Ես Մարիամ Տեր-Գալստանյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում:

Оставьте комментарий