Рубрика: Ճամփորդություններ

Նախ ճամփորդություն, ապա` արձակուրդ

IMG-20181225-WA0006

Շուտով ամանոր է, ձմեռային արձակուրդներ մի ժամանակաշրջան, որի ընթացքում հասցնում ենք միմյանց մի լա՜վ կարոտել։ Հենց դրա համար էլ, որպես հրաժեշտի օր դեկտեմբերի 25ին քոլեջի մեծ թվով ուսանողներով ուղևորվեցինք դեպի Ծաղկաձոր։ Իսկապես շատ էինք ՝ 2 մեքենայով գնացինք։ Չգիտեմ, թե մյուս մեքենայում ճանապարհն ինչպես է անցել, բայց այ մեզ մոտ։ Ը՜մ նկարագրելու չի դա։ Երգել ենք, պարել, ասել-խոսել ու ծիծաղել։ Բա ուտելը՞ ։/  Է՛լ պեչենի, է՛լ մարինադ, է՛լ մանդարին։ Բայց գիտե՞ք կարևորը որն էր. հաճելի մթնոլորտը ՝ կենսուրախ ու մտերիմ մարդիկ։ Դե մոտ մեկ ու կես ժամվա ճանապարհ էր։ Ծաղկաձորում ձյուն էր, քամի ու ցուրտ։ Բայց դե ո՞վ էր դրան ուշադրություն դարձնում, էրեխեքը ձնագնդիկ էին խաղում, ուրախ-զվարթ շրջում Ծաղկաձորի հրապարակում:

48939650_2017628801685682_757385141545861120_o

48427799_2017628961685666_5836918975409160192_o

IMG-20181225-WA0041

Իսկ հետո մեր` սոված մանուկներիս առաջ իր ջերմ ու հյուրընկալ դռները բացեց «Կարասը»։

 

Автор:

Ես Մարիամ Տեր-Գալստանյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում:

Оставьте комментарий